«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Տրոյական ձիեր ընդդիմությունում

Տրոյական ձիեր ընդդիմությունում
18.10.2016 | 16:02

Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԸՕ-ի քննարկման ժամանակ, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, ընդդիմադիրներին մեղադրեց իրենց ներսում «տրոյական ձիեր» ունենալու մեջ։

Իսկ մինչ այդ փաստեց. «ԸՕ-ն չի կարող ինքն իրենով ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բացարձակ խնդիր չլինի: Բազմիցս ասել ենք, որ եթե քաղաքական որևէ ուժ ներկա չէ տեղամասերում, ապա ինչ էլ գրես ԸՕ-ում, միևնույն է, եթե գալիս ենք հանցավոր համագործակցության տեղամասում, ապա կարող են ամեն ինչ էլ անել»:
Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց այն պատգամավորների հետ, որոնք պնդում են, որ Սահմանադրությունը, բոլորը մեղավոր են, բացի իրենցից:

«Միգուցե Սահմանադրությունը մեղադրելուց բացի, փորձենք պարզ հարցի պատասխանել` այդ ինչպե՞ս եղավ, որ ընդդիմությունը, մեծամասնություն ունենալով, չդարձավ ընդդիմադիր ավագանիների մեծամասնություն: Գյումրու հետ կապված` համաձայն եմ, որ բոնուսային համակարգն է թույլ տվել, որ այդպես լինի: Բոնուսը պետք է վերացվի, ես դրան դեմ եմ եղել, դա ապագայի հարց է, և կարելի է դա փոխել: Բայց եթե համեմատության մեջ ենք դնում նախորդ ընտրությունները և ընտրակարգը, ապա մարդը կարող էր 10 տոկոս ձայներով անցնել ու դառնալ քաղաքապետ, մինչդեռ հիմա հնարավորություն կա սահմանադրական փոփոխություններով գումարել ընդդիմադիր ձայները և ունենալ մեծամասնություն։ Էն, ինչը որ դրական է, գոնե դա եկեք պահենք, փայփայենք: Ես համարում եմ, որ Սահմանադրության առաջին քննությունը դրական արդյունք է արձանագրել, որովհետև ընդդիմությունը իշխանափոխության հնարավորություն է ունեցել Վանաձորում: Բայց թե ինչպես եղավ, որ ընդդիմությունն այդ փոփոխությունից չօգտվեց, տարբեր պատճառներ կան: Կարող է ընդդիմությունն իր ցուցակում «տրոյական ձիեր» է ունեցել: 18 ձայնը դարձավ 14: Հեշտ է ասել՝ իշխանություններն են արել: Բայց իշխանությունը հա էլ դա է անելու: Մտել եք խաղադաշտ ու պարտվել, սա է իրականությունը»,- ասաց Ռուստամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ